Այսօր՝ 28.05.2021թ. Մամիկոնյանց 58 հասցեում ՎԵՐԵԼՔ կուսակցության նախագահ, պահեստազորի գնդապետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեքսան Մինասյանը անցկացնելու է խորհրդակցություն մարտական ուղի անցած աշխարհազորի հետ` պահեստազորի ակտիվ ռեզերվի ձևավորման նպատակով:

Խորհրդակցությունից հետո` ժամը 12:00-ին, նախատեսվում է մամլո ասուլիս բոլոր այն լրատվամիջոցների հետ, որոնք հետաքրքրված են ՀՀ սահմաններում տիրող իրավիճակով և հայրենիքի անվտանգության ապահովմամբ:

Մամլո ասուլիսի մասնակիցներն են ՎԵՐԵԼՔ կուսակցության նախագահ, պահեստազորի գնդապետ Ալեքսան Մինասյանը և ԱՏԱՆ զինավանի հիմնադիր և ղեկավար Գնել Հովհաննիսյանը:

Շնորհակալություն