ՎԵՐԵԼՔ կուսակցությունը քարոզարշավին տվեց խորհրդանշական մեկնարկ. Տեղի ունեցավ հանդիպում մարտական ուղի անցած զինակից ընկերների հետ:

Չհանդիսանալով կուսակցության անդամ՝ նրանցից յուրաքանչյուրն արժևորում է մեր երկրի համար այս օրհասական իրավիճակում ՎԵՐԵԼՔ-ի կատարած քայլերը և պատրաստ է իր մասնագիտական ներդրումն ունենալ այդ գործում:

Մեր զինակից ընկերները հստակ գիտակցում են, որ ՎԵՐԵԼՔ-ը միակ ռազմաքաղաքական կուսակցությունն է, ով կդառնա ՀՀ անվտանգության երաշխիքը: