Քաղաքական խորհուրդ

ԱԼԵՔՍԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

ԱԼԵՔՍԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

ՎԵՐԵԼՔ կուսակցության նախագահ

Ծնվել է 1956 թվականի մարտի 20-ին Երևանում։

1975-1977թթ․ծառայել է Խորհրդային բանակում: 1978-1983թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում։

1983-1987թթ․ աշխատել է «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում որպես հերթափոխի պետ։ 1987-1989թթ․ աշխատել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում որպես ուսուցիչ, նշանակվել է նույն հաստատության փոխտնօրեն։ 1994 թթ․ հիմնադրել և ղեկավարել է  ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։ 1996թ․ կատարել է հայակական բանակի պարաշյուտադեսանտային առաջին թռիչքը։ 1996թ․ նշանակվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ռեկտոր` տալով դիպլոմակիր սպաների առաջին սերունդը: 1997–2000թթ․ սովորել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Ֆրունզեի անվան համազորային ռազմական ակադեմիայում, ավարտել կարմիր դիպլոմով, ստացել է ոսկե մեդալ: 2001թ. Մոսկվա քաղաքում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2003թ. զորացրվել է ՀՀ զինված ուժերից Գնդապետի կոչումով։ 2003թ. զբաղվում է հասարակական գործունեությամբ: Հիմնադրել է «Հետախույզների միավորում» սոցիալական հասարակական և «Ժայռ» համահայկական երիտասարդական հասարակական կազմակերպությունները: Ունի 2 դուստր, 3 որդի:

ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ծնվել է 1965թ. Երևանում: Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոցենտ է: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, Երևանի արտաքին տնտեսական կապերի և կառավարման ինստիտուտի միջազգային տնտեսագիտական հարաբերություններ բաժինը, ՌԴ ԶՈՒ համազորային ռազմական ակադեմիան: 1994-2008թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում, պահեստազորի փոխգնդապետ է: Դասավանդում է պետական և ազգային անվտանգության տեսություն, ազգային անվտանգության հիմնախնդիրներ,    առաջնորդություն, քաղաքական գլոբալացում ՀՀ ԲՈՒՀ-երում:

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է 1973թ. Մասիսում: «Առողջ Ողնաշար» բժշկական վերականգնողական կենտրոնի հիմնադիր-տնօրեն: Ավարտել է Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը որպես բժիշկ վերականգնողաբան, մանուալ թերապևտ: Ավարտել է Իտալիայի Հանրապեության ԻԶԻԿՕ գիտահետազոտական ինստիտուտը:

ԱՐՍԻՆԵ ԱՂԱՋԱՆՅԱՆ

ԱՐՍԻՆԵ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Ծնվել է 1985թ. Երևանում: Բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբանության դոցենտ է: Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետը, Երևանի պետական համալսարանի Կիրառական հոգեբանության մագիստրատուրան: Տիրապետում է ռուսերենին, անգլերենին, իսպաներենին: Դասավանդում է մասնագիտական անգլերեն, հաղորդակցման հմտություններ, հռետորական արվեստ ՀՀ ԲՈՒՀ-երում:

ԱՐԱՄ ԳՅՈՒՐՋՅԱՆ

ԱՐԱՄ ԳՅՈՒՐՋՅԱՆ

Ծնվել է 1980թ. Երևանում: Հեղինակ-կատարող, ռեժիսոր, հոգեբանական գիտությունների թեկնածու է: Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետը: Վերապատրաստվել է Իտալիայում և Ավստրիայում: Աշխատել է ՀՀ Մշակույթի նախարարության աշխատակազմում որպես ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ, ապա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության գլխավոր մասնագետ–ռեժիսոր: Դասավանդում է հոգեբանություն ՀՀ ԲՈՒՀ-երում:

ՀՐԱՉՅԱ ՄԻՆԱՍՅԱՆ

ՀՐԱՉՅԱ ՄԻՆԱՍՅԱՆ

Ծնվել է 1961թ. ք. Արթիկում: Ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետը, ասպիրանտուրան դեղաբանություն մասնագիտությամբ ՆՕՔԻ բազայի հիման վրա: Աշխատում է դեղագործական ոլորտում, ստեղծել և ղեկավարել է մի քանի դեղագործական կազմակերպություններ: «ԱլՖաԼաբ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենն է:

ԼԻԱՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԼԻԱՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ծնվել է 1977թ. Երևանում: Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Օտար լեզուների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և հոգեբանություն» բաժինը: Ավարտել է Միջազգային հարաբերությունների Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի Կին Թեկնածուների Դպրոցը և Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Կին Առաջնորդների Դպրոցը: 2012-2017թթ. աշխատել է ՀՀ   ԱԺ-ում, որպես փորձագետ: «Մի-Պրոդակշն» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենն է:

ՍԱՐԳԻՍ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՍԱՐԳԻՍ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ծնվել է 1978թ. Երևանում: Դոմուս Գրուպ ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենն է: Ավարտել է Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանը: Ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: