Ինչու ՄԵՆՔ

Հարգելի հայրենակիցներ, մենք այսօր գտնվում ենք աղետալի իրավիճակում. մասնավորապես՝ պետական և կենսական կարևորության հրատապ, բայց անպատասխան հարցեր, չարդարացված սպասումներ, փխրուն անվտանգություն, խարխլված ներքաղաքական վիճակ, անտեսված և արժեզրկված քաղաքացի:

ՊԵՏՔ Է ԲԵԿԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ։ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ, ՀԵՏԵՎԱԲԱՐ՝ ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ։

Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ ՍԻՐԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՏԵՐ ԼԻՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ։ Մենք պատրաստ ենք ՏԵՐ լինել մեր երկրին՝ գիտակցելով, որ ՏԵՐ լինելն առաջին հերթին ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ է, հետո նոր՝ իրավունք:

Մեզանից յուրաքանչյուրն իր տեղն ու դերն ունի պետականաշինության գործընթացում և մեր պարտքն է գիտակցել դա։ Քաղաքացին համարում է, որ ինքը ոչինչ չի կարող անել, քանի որ «0» է, իսկ զորավար Անդրանիկն ասում է. «…Եթե ես «1» եմ, ապա քո «0» մեզ կդարձնի «10», քո ընկերոջ «0» մեզ կդարձնի «100», իսկ միանալով մենք կդառնանք «միլիոններ»…»։

Աստված ոչ մի ազգին հայրենիք չի պարգևել, տվել է բնակավայր և ասել. «Եթե ունակ ես, հայրենիք դարձրու»: Աստված ազգերին երջանկություն ու ցավ չի բաժանել, մեր բաժին արեգակից, մեր բաժին հող ու ջրից մենք ենք հունցել մեր ցավն ու խնդությունը, ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՏԵՐԸ:

ՄԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՆՔ ԱՅՆՊԻՍԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԻ ԻՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ։